30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տոն օրերին անխափան արտահանում ու ներմուծում կիրականացվի

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունն ապահովելու, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանման ու մաքսային ձևակերպումների հետ կապված գործառնություններն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների անխափան արտահանումն ու ներմուծումն իրականացնելու նպատակով` մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում` մաքսային հսկողության գոտիներում, մաքսային և ազատ մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում սահմանել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Ներմուծման և արտահաման գործընթացներն արդյունավետ պլանավորելու նպատակով ԱՏԳ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նախնական հայտեր ներկայացնել մաքսային մարմիններին, որոնց ձևերի և ժամկետների մասին նրանք կտեղեկացվեն իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատների միջոցով:

Շուրջօրյա օնլայն հերթապահություն է սահմանվել նաև ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվող արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի սպասարկման համար:

Տոնական օրերի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողները ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ առաջացած բոլոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել ֆինանսների նախարարության արագ արձագանքման խմբին` 060 544 931, 060 544 444 հեռախոսահամարներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ