16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԲԸՄ նախագահը կօգնի սիրիահայերին

Հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը զրույց ունեցան Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիահայության հիմնախնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի առջև ծառացած հարցերի լուծման հնարավորությունները: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը  պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել մարզերում բնակություն հաստատած սիրիահայերին: Նախարար Հ. Հակոբյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից մինչև օրս սիրիահայերին ցուցաբերված աջակցությունը:

Այնուհետև կողմերը նախապատրաստեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նոր տեսլականի նորովի մոտեցումների քննարկումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ