03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հիսուսը սովորեցրեց՝ ինչպես աղոթել, որպեսզի պատասխան ստանանք

Աղոթելիս նախ պետք է խնդրենք Աստծո արքայությունը, ուստի եթե մեկը խնդրում է կյանք, իմաստություն, զավակ կամ ունեցվածք, ապա իր մտքում պետք է ունենա այն միտքը, որ դրանցով պետք է ծառայի Աստծուն, այսինքն` կյանք է խնդրում, որ ապաշխարի, իմաստություն, որ սխալվելով մեղքի մեջ չընկնի, զավակ, որ նրան Աստծո ծառա դարձնի, ունեցվածք, որ աղքատներին ու կարոտյալներին բաշխի:

Աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծո կամքը կատարվի, և ոչ թե՝ մերը՝ «Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես Դու ես կամենում» (Մարկ. 14:36): Աղոթելիս պետք խնդրել, որ Աստված մեզ ջերմեռանդության շնորհ տա, որովհետև ինչպես խունկն առանց կրակի չի բուրում, այդպես էլ աղոթքն առանց ջերմեռանդության արդյունք չի տալիս:

«Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ