Հայաստանում խոզի գրիպի դեպքեր արձանագրվել են. գլխավոր համաճարակաբան /վիդեո/
«Գրիպի բոլոր տեսակներն էլ վտանգավոր են, քանի որ առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ: Գրիպի բարդացումները մշտապես կարող են վտանագավոր լինել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ նշելով, որ գրիպի ակտիվացման հիմնական շրջանը ձմեռն է, որից հետո սուր շնչառական բարդացումները թուլանում են:
Այս պահի դրությամբ հիվանդությունները վտանգավոր շեմի չեն հասել և առանձնապես անհանգստանալու կարիք չկա. «Հարևան Վրաստանում բավականին շատ տարածվեց այսպես կոչված խոզի գրիպը, բնականաբար մեզ մոտ էլ դեպքեր եղան, քանի որ դա անցնում է օդակաթիլային ճանապարհով, բայց անհանգստացնող թվեր չկան: Հայաստանում այնպիսի իրավիճակ չի եղել, որ կտրուկ քայլերի անցնենք: Հայտնաբերված երեք դեպք ունենք»,-նշեց համաճարակաբանը:
Համաճարակաբանը խորհուրդ տվեց ուշադիր լինել և հիվանդ լինելու դեպքում աշխատանքի չգնալ և երեխաներին էլ դպրոց կամ մանկապարտեզ չուղարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: