02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի քննադատեք. Աշոտյանի Ամանորյա խնդրանքը /վիդեո/

«2015թ-ը կրթական համակարգի աննախադեպ միջազգայնացման տարի էր»,-այսօր՝ դեկտեմբերի 19-ին հրավիրված   տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանը ընդգրկված է միջազգային բազմաթիվ կրթական ծրագրերում:

Խոսելով տարվա ձեռքբերումներից՝ Արմեն Աշոտյանն առաջինը առանձնացրեց աշակերտների կողմից նվաճած օլիմպիական մեդալների աննախադեպ քանակը՝ 20 մեդալ, վերագործարկվեցին մի շարք նոր բուհեր, մասնավորապես՝ Մոսկվայի  Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը:

Նախարարը առանձին անդրադարձավ բոլոր ոլորտներին։

«Հանրակրթական հինգ ավագ դպրոցներում ներդրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման պիլոտային ծրագիր, որի կարևորությունը ընդգծելու համար նշեմ, որ հայտ ենք ներկայացրել լոնդոնյան գլոբալ ֆորումին՝ ներկայացնելու ծրագիրը և զեկույցը ընդգրկվել է որպես հայկական փորձի փոխանակում: Շարունակել ենք ազգային երգ ու պարի ծրագրի ընդլայնումը՝ 50 մարզային դպրոցներում, 50-ը՝ Երևանում: Կտրուկ ավելացավ ներառական դպրոցների թիվը և այսօր 4700 աշակերտ սովորում է ներառական համակարգում: 2015թ-ին հանրապետությունում բացվել են 33 նախակրթական հաստատություններ, որոնցում սովորում են 1100 երեխաներ»,-ընդգծեց նախարարը:

Բացթողումների մասին խոսելիս նախարարը խնդրեց լրագրողներին.« Երկու տարի մի քննադատեք նախարարությունը ու կտեսնեք ինչ արդյունք կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ