22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բիզնես և օգնություն

Գործարար, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ռուսական РБК-ին ծավալուն հարցազրույց է տվել։ Ներկայացնում ենք այն հատվածաբար։

  • Forbes հանդեսը գրել էր, որ Ձեր հաջողության գաղտնիքն այն է, որ ամեն շրջանում գտնում եք հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցչի և նրա հետ եք աշխատում։
  • Մեծ մասամբ դա այդպես է, յուրայինների հետ ավելի հեշտ է աշխատել։ Սակայն մենք մեր գործընկերներին ընտրում ենք հուսալիության սկզբունքով։
  • Աշնան սկզբին հայտնի դարձավ, որ Դուք «Ինտեր ՌԱՕ»-ից գնել շատ պարտքեր ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։ Դա Ձեր ինչի՞ն էր պետք, չէ որ ընկերությունը շատ պարտքեր ունի։
  • Այո, ընկերությունը պարտքեր ուներ՝ մոտ 220 մլն դոլար: Ակտիվները գնեցինք այդ պարտքերը փակելու համար։
  • Ինչպե՞ս հասկանանք, դա բարեգործությո՞ւն է։
  • Ոչ, իհարկե։ Դա, հասկանալի է, բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը լավ ընկերություն է և երկարաժամկետ ակտիվ, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա: Ընկերությունը մենք շատ ծանր վիճակում ենք ստացել: Այն վնասաբեր է եղել, բայց եկամտաբեր կդառնա։
  • Գնման առաջարկով Ձեզ կարծես թե դիմել են թե Հայաստանի Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը, այն բանից հետո, երբ Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներ սկսվեցին։ Նրանք վախենում էին, որ մարդիկ հսկողությունից դո՞ւրս կգան։
  • Այո, գնման առաջարկով ինձ դիմել են Հայաստանի իշխանությունները: Մի կողմից՝ մենք ուզում ենք ընկերությունը կարգի բերել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա ռազմավարական ակտիվ է հանրապետության համար, որն ազդում է երկրում ներդրումային միջավայրի վրա: Համոզված եմ, որ մենք կարող ենք այն փոխել։
  • Դուք տեսե՞լ եք հայկական մամուլի այն ենթադրությունները, որ Դուք գնել եք այդ ակտիվը քաղաքական նպատակով՝ որպեսզի Ձեր եղբայրը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, երկրի վարչապետ դառնա։
  • 10 տարի է՝ այդ մասին գրում են, բայց այդ ամբողջ ընթացքում նա ՀՀ վարչապետ չի դարձել: Ինչ վերաբերում է «Ինտեր ՌԱՕ»-ի հետ գործարքին՝ այն նրա հետ ոչ մի կապ չունի: ՀԷՑ-ի գնումը մենք դիտարկում ենք համալիր՝ որպես բիզնես և օգնություն հայրենիքին:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ