26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Գարունը փետրվարի 18-ին է գալու…” /լրացված/

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հաջորդ կանգառը Մեղրին էր:  Մեղրիում նախընտրական հանդիպումը Սերժ Սարգսյանն սկսել է պատմական էքսկուրսով՝ անդրադառնալով միջին դարերում շատ ու շատ պետություններում և նաև հայկական իրականության մեջ տարածված այն պրակտիկային, երբ պետության սահմանների պաշտպանության գործը վստահվում էր բացառապես տվյալ երկրի ամենատոկուն, ամենաքաջ ու ամենավստահելի համարումն ունեցող տոհմերին և ընտանիքներին:

Ժամանակները փոխվել են և վաղուց արդեն երկրի պաշտպանության առաջնային առաքելությունն իր վրա է վերցրել կանոնավոր բանակը, բայց, Նախագահի թեկնածուի խոսքով, ինչպես այն ժամանակներում, այնպես էլ այսօր, չի կարող լինել ավելի բարձր պատիվ, քան երկրի սահմանների բնական պահապանն ու պաշտպանը լինելը:

“Ավելորդ է ասել, որ դուք եք մեր երկրի հարավային դարպասների բնական պաշտպանները` ձեր տոկունությամբ, ձեր աշխատասիրությամբ, ձեր քրտնաջան աշխատանքով, ձեր ձգտումներով ու խաղաղասեր երազանքներով, ինչի համար ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել և երախտապարտ լինել”,-մեղրեցիներին ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահի թեկնածուն Մեղրիի բնակիչներին ներկայացրել է նաև այդ տարածաշրջանի և ամբողջ Հայաստանի համար կարևորագույն երկու խոշորամասշտաբ ծրագրերի՝ “Հյուսիս-հարավ” ավտոճանապարհային միջանցքի և “Հայաստան-Իրան” երկաթուղու կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, խոսել՝ հարևան Իրանի հետ հարաբերությունների և զարգացող համագործակցության մասին

“2 անմիջական հարեւաններրի կողմից շրջապատված լինելու հանգամանքն է, որ կարեւորվում են այս ծրագրերը եւ 2-ի հիմքում էլ մեղրեցին է: Եթե ուզեք կնպաստեք այդ ծրագրերին, եթե ուզեք, աստված մի արասցե, կարող եք նաեւ խոչընդտոել”,-մեղրեցիներին ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի թեկնածուի խոսքով` ինքը նորից է խնդրում Մեղրիին` մեկ անգամ եւս վստահության քվե տալ: “Մեկ մեղրեցու ձայնը ես համարում եմ 3-4 ընտրողի ձայն, երբ այս բնակավայրը համեմատում եմ հոծ բնակչություն ունեցող բնակավայրերի հետ: Ես կեղծավորություն չեմ անում: Հավատացեք ինձ”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա համոզված է, որ մի քանի տարի հետո Մեղրիում արտագաղթ չի լինի, ինչպես արդեն Ագարակից չկա: Պատասխանելով մեղրեցիների հարցերին` Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ Մեղրիի եւ Ագարակի տարածաշրջանը առաջիկա մեկուկես տարում կգազաֆիկացվի:

Մեղրեցիներն իրենց հերթին վստահեցրին, որ կսատարեն գործող նախագահին եւ հավատացրին, որ փետրվարի 18-ին է գարունը գալու: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ