26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այո, Թուրքիան տապալեց արձանագրությունները. Ռագըփ Զարաքօլու

‘’Հայաստանը տվեց այն, ինչը կարող էր անել: Դա ամենամեծ քայլն է, բայց այս ամենից հետո, որ  համաձայնություն չկայացավ, Թուրքիայի խնդիրն է’’,- հայտարարության հեղինակը Մարդու իրավունքների պաշտպան, թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն է:

Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա մեծ ազդեցություն ունի նաեւ Թուրքիայում աշխատող ադրբեջանական լոբբին:

‘’Մենք ազերիների եւ թուրքերի ձեռք ձեռքի տված աշխատանքը տեսանք “Թաքսիմում”` Խոջալուի դեպքերի ժամանակ, սա մեզ համար մի մեծ օրինակ էր: Իսկ գալով արձանագրություններին, այո, Թուրքիան տապալեց այդ ամենը’’,-շեշտեց թուրք մտավորականը:

Ռագըփ Զարաքօլուն նկատեց, որ նման ձախողումներ 90-ականներին էլ են եղել, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր քայլեր ձեռնարկում : Թուրքաիան նրա խոսքով, այդ շանսը եւս ժամանակին կորցրեց:

Թուրք գործիչը հիշեց Հիլարի Քլինթոնի այցելության ժամանակ թուրք-հայկական հարցը արցախյան հիմնախնդրի հետ չկապելու մասին ԱՄՆ պետքարտուղարի շեշտադրումը, որը միայն թուրքական ’’Զաման’’-ը տպագրեց:

“Թուրքիայի այս վերաբերմունքը օգնում է Ադրբեջանի պրովոկացիոն քաղաքականությանը: Թուրքիան իր ազգային անվտանգության խնդիր է դարձնում ամեն ինչ` քրդական հարցը, ԼՂ հարցը, ՀՀ հետ հարաբերությոնների հարցը’’,-նշեց նա եւ հավելեց.

‘’ՆԱՏՕ-ի անդամ պետության համար Հայաստանը սպառնալիք չէ:  Թուրքիան ունի շատ լծակներ` իր անվտանգությունը պահելու համար: Թուրքիան իրեն շատ վատ է դրսեւորում: Մենք բոլորս վատ ենք զգում դրա համար: Ես հիանում եմ Հայաստանի քաջ կեցվածքով, ինձ համար կարծես տարածշաշրջանի Կուբան լինի: Հայաստանը կարողանում է գոյատեւել’’:

Ռագըփ Զարաքօլուն խոսեց նաեւ քրդական խնդրից, որից նաեւ ինքն է տուժել: Նրա որդին դեռ անազատության մեջ է:

Սիրիայի հարցում Զարաքօլուն Թուրքիայի քաղաքականությունը որակեց արկածախնդիր ` շեշտելով. ’’Թուրքիան պետք է ընդհանուր քաղաքականությունը փոխի եւ խաղաղության համար աշխատի տարածաշրջանում’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ