09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի հայկական ջարդերի զոհերի ոգեկոչման արարողություն

Հունվարի 20-ին Բաթումի “Սուրբ Փրկիչ” եկեղեցում կայացել է 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի ոգեկոչման կարգ, որն անցկացրել է Աջարիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Արարողությունից հետո թափորն ուղղվել է եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել 1990թ. Բաքվում տեղի ունեցած եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակը:

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, որը պատմել է 1990թ. ողբերգական դեպքերի նախադրյալների, Բաքվի հայկական ջարդերի ու դրա հետևանքների մասին, ընդգծելով, հայ ժողովրդի համախմբվածության կարևորությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ