24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավանդների հարցն ի՞նչ է լինելու. գյուղացիները` Բագրատյանին

”Խորհրդային միության ավանդների հարցն այսպես է, իննսունմեկ թվականի հոկտեմբերի չորսին Ելցինը հայտարարեց, որ խնայբանկն էլ չկա, դրանից օրեր հետո ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց, այդ ավանդները մնացին այդ բանկում”,-այսօր Վերին Արտաշատ գյուղում այս պատասխանը տվեց նախագահի թեկնածու, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ գյուղացիները հարցրին, թե ինչ եղան իրենց “քրտինքով վստակած գումարները”:

”Իննսունվեց թվականին վարչապետ Բագրատյանը որոշում ընդունեց, որ ինքը ճանաչում է այդ որոշումը, երկրներ կան, որ չեն ճանաչում այդ որոշումը, ասել են` Սովետին եք տվել, Սովետն էլ փլվել ա,  դա կազմում էր 8մլրդ 200 ռուբլի”,-շարունակեց Բագրատյանը եւ հիշեցրեց, որ ութ-ինը տարի առաջ ՕԵԿ-ը նախաձեռնեց այդ ավանդների վերադարձը, սակայն իրենք կարծում են, որ ավանդները պետք է ավելի մեծ չափով վերադարձվեին, քան արվում է:

”Մենք ասեցինք` սխալ է, քիչ է, բավական քիչ գումար է, եթե փող չկար բյուջեում, ասում էինք գոնե “աբլիգացիա” տայինք, որ այսօր, վաղը նրա երեխան ու թոռն ունենան, այսքանը ես խոսք եմ տալիս: Մենք կտանք “աբլիգացիաներ””,-նշեց նախագահի թեկնածուն, սակայն միաժամանակ հայտնեց, որ առաջիկա հինգ տարում ավանդներն ամբողջությամբ չի կարող ետ վերադարձնել: 

”Խիղճս մաքուր է”,-եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ