30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բագրատյանն ու Հովհաննիսյանը տեղ կունենան կառավարությունում

”Ոչ, նոր ձևավորվող կառավարությունն է տալու պաշտոններ, եթե ԱԺ արդար ընտրություններից հետո ձևավորվի կուսակցությունների դաշինք, եթե լինի լիբերալ դաշինք, իրենք առաջարկեն կառավարության ծրագիր և որպես վարչապետ նշանակեն Բագրատյանին, խնդիր չեմ տեսնում”,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք նախագահ դառնալու դեպքում նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մյուս թեկնածուներին պաշտոններ կտա, այսօր ասուլիսում ասաց Սեդրակյանը:

Նա նշեց, որ իր ընտրվելու դեպքում պաշտոններն ինքը չէ նշանակելու, սակայն դեմ չի եթե կառավարությունն առաջարկի արտգործնախարարի պաշտոնը տալ ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: ”Անձամբ ես չեմ նշանակելու որևէ մեկին, Րաֆֆի Հովհաննիսյանին էլ արտգործնախարարի դեպքում խնդիր չեմ տեսնում: Եթե առողջությունս թույլ է տալիս երեք նախագահների հետ աշխատել, նրանց հետ էլ կաշխատեմ”,-հավելեց Սեդրակյանը: 

Վերջինս նաև ասաց, որ շատերը փորձում են իր կենսագրության մեջ սև բիծ գտնել, սակայն ինքը հիմա հայտարարում է, որ չի ամաչում, որ մարտի մեկի դեպքերից հետո ՀԱԿ-ի կողքին է եղել: Չնայած էպոսագետը չի աջակցել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարներին, սակայն համամիտ չի եղել, որ պետք էր զոհել համակիրներին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ