02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չկա որեւէ փաստ

Այն, որ Ազգային ժողովում լրագրողների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները համոզվել են անձամբ: Սակայն ակներեւ է, որ ոչ բոլոր լրագրողներն են այդ պայմանները օգտագործում իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար, իսկ որոշներն էլ այդ ամենն օգտագործում են խախտելով բարոյական ամենապարզ ու մարդկային նորմերը, էլ չենք ասում՝ լրագրողական էթիկայի տարրական կանոնները եւ փաստարկված, ճշմարտացի տեղեկատվության վրա հիմնված հոդվածների փոխարեն փորձում են թյուրիմացության մեջ գցել ընթերցողին՝ նրան հրամցնելով բամբասանքի մակարդակի եւ ոմանց վիրավորվածության հետեւանքով ծնված հրապարակումներ:

 Ահավասիկ, իր պարկեշտությամբ եւ պրոֆեսիոնալիզմով աչքի չընկնող “Ժամանակ” օրաթերթի հունվարի 18-ի համարում տպագրված “Թե ինչպես են կրծում պետական միջոցները” եւ 1in.am կայքում հրապարակված “Որքան գումար է ծախսում Հովիկ Աբրահամյանը սնվելու վրա” վերնագրերով այսպես կոչված հոդվածները, որոնք հիմնված են այնպիսի անհեթեթությունների ու մտացածին փաստերի վրա, որ տպավորություն է ստեղծվում, թե դրա հեղինակ Արմինե Ավետյանը սեւեռվելով հստակ իջեցված պատվերն ամեն կերպ իրականացնելու վրա՝ ԱԺ միջանցքներում անհույս դեգերելով զբաղվել է հատուկ բամբասանքներ հավաքելով եւ որոշել է նաեւ դրանով վաստակել իր հերթական հոնորարը:

 Մենք “բարձր” ենք գնահատում լրագրողի “ազնվությունը”, որը անգամ պատվերի շրջանակներում, տուրք է տվել իր լրագրողական երբեմնի “պրոֆեսիոնալիզմին” եւ անկեղծ ինքնախոստովանություններ արել, ինչպես օրինակ “այս ամենի մասին գրելը կարող է շատ ճղճիմ թվալ”……

 Թեւրեւս,ամեն ինչ այդքան ճղճիմ չէր լինի, գուցե անգամ ոչ էլ դուրս լրագրողական էթիկայի շրջանակներից, եթե ձեր պատվերը իրականության հետ որեւէ աղերս ունենար: Իսկ այժմ ի տարբերություն լրագրողի եւ լրատվամիջոցի խոսենք փաստարկված

 1. ԱԺ նախագահի սննդի ծախսերի մասով նշենք, որ այս նպատակով պետական բյուջեով նախատեսված է ամսական 150 հազար դրամ, որից սակայն 2012թ. հունիսի 1-ից սկսած մեկ լումա անգամ չի ծախսվել: Այնպես որ հոդվածագրին խորհուրդ ենք տալիս անշնորհակալ եւ ձախողված հաշվարկներ չկատարել:

 2. Ջեռուցման նոր համակարգի հետ կապված նշենք, որ այն հնարավորություն է տալիս շուրջ երեք անգամ կրճատել գազի ծախսը եւ արդյունքում՝ գումարներ խնայել: Այդ եւ այլ տնտեսումների հաշվին, մասնավորապես, 2012 թվականի երկրորդ կիսամյակում կապիտալ վերանորոգվել են ԱԺ կաթսայատունը, տնտեսական մասնաշենքի տանիքը, իսկ ԱԺ աշխատակազմը ստացել է հավելյալ պարգեւավճար:

 3. Գործուղումների հետ կապված նշենք, որ 2012թ. ՀՀ պետական բյուջով այս նպատակի համար Ազգային ժողովին հատկացված է եղել 350 մլն դրամ, որից ծախսվել է 308.943.0 մլն դրամը: Թերեւս, դժվար չէ նկատել, որ ավելի քան 40 մլն դրամի խնայողությունը եւ հեղինակի կողմից մատնանշված “շռայլությունները” իրար հակասում են:

 4. Ներկայացուցչական ծախսերի մասով նշենք, որ 2012թ.-ին ՀՀ ԱԺ-ին ՀՀ պետական բյուջով հատկացված ներկայացուցչական ծախսերը չեն գերազանցել բյուջեով նախատեսված գումարը:

 Այսպիսով, իրականում հատկացված գումարների, գործուղումների քանակի եւ հեղինակի կողմից նշված յուրաքանչյուր գործուղման համար հատկացված «մտացածին» գումարների պարզ համեմատականը կրկին անգամ ապացուցում է լրագրողի կողմից ներկայացված “փաստերի” մերկապարանոց եւ սուտ լինելը:

 Կարծում ենք, ակնհայտ է, որ այս լրագրողը ԱԺ-ում այլեւս անելիք չի կարող ունենալ, քանզի ԱԺ գործունեության “լուսաբանման” իր պաշարը նա արդեն վաղուց սպառել է:

 Հ.Գ. Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերիայի ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ բարձր պաշտոններ եւ բացակայում է որեւէ փաստ, որ կհավաստի, որ նրա կողմից պետական բյուջեի միջոցների յուրացում կամ վատնում է եղել:

Մեկնաբանությունը ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանն է: 

Հիշեցնենք, հոդվածագիրը նշել էր, որ երբ ԱԺ նախագահը հացի է նստում, նրա սեղանին յուրաքանչյուր ուտեստից պետք է նվազագույնը լինի 5-6 տեսականի՝ այդքան տեսակի երշիկեղեն, պանրեղեն, աղանդերներ, թթուներ, կանաչի, ձկնեղեն, տարատեսակ պահածոյացված ուտեստներ, ձիթապտղի ու ձկնկիթի տեսակներ, դելիկատես և բազում տաք ուտեստներ, հյութեր, մրգեր, քաղցրավենիք և այլն, և այլն:  Անկախ այն հանգամանքից, թե ԱԺ նախագահը որքան կարող է ուտել, նա պահանջում է, որ իր ճաշի սեղանը պետք է այդ աստիճանի ճոխ լինի: 

Այդ պատմությունների մեջ կար դրվագ, որ նա սիրում է ելակի և ազնվամորու պատվաստից ստացված հատապտղի քամած հյութը: Մի սափոր հյութ ստանալու համար մի քանի կիլոգրամ նման հատապտուղ է անհրաժեշտ: Իսկ դրա 1 կիլոգրամն արժե 4-5 հազար դրամ: Այսինքն՝ միայն մի սափոր հյութի համար ծախսվում է մոտ 20.000-30.000 դրամ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ