23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ղարաբաղի բարբառին հոյակապ տիրապետող նախարարը միայն գրական հայերեն է խոսում

Չկա որեւէ քաղաքացի կամ զորակոչիկ, որը պիտանի է զինվորական ծառայության համար, որը չծառայի բանակում: Սա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն է:

Նրա խոսքով` ծառայությունից զորակոչիկները խուսափում են միայն առողջության պատճառներով: Նախարարը հացաստիացրեց, որ բարելավվում են բժշկական հանձնաժողովի աշխատանքները: Նա հիշեցրեց , որ 2012 թ աշնանային զորակոչի ժամանակ  կենտրոնական բժշկական հանձնաժողովի` այսպես կոչված գենկոմիսիայի կազմն ամբողջությամբ փոխվել է, ինչը նվազագույնի է հասցնում հնարավոր ռիսկերը:

Լրագրողների հարցին, թե արդյոք նույնը կարելի է պնդել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների վերաբերյալ, Սեյրան Օհանյանը պատասխանեց.’’Օրինակներ կարող եմ նշել հենց զինված  ուժերից, իմ որդին ծառայել է եւ ծառայում է, ԶՈւ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայել են եւ ծառայում են, որդիներ ունեցող փոխնախարարների որդիները ծառայել են եւ ծառայում են,  շատ բարձրաստիճան գեներալներ եւ սպաներ կան, որոնց որդիները հավասարաչափ, մյուսների նման ծառայում են’’:

Ինչ վերաբերվում է արտերկրում ուսումը շարունակողներին, Սեյրան  Օհանյանը նշեց, որ նրանք վերադառնում են եւ ծառայում բանակում: Կան մասնագիտություններ, որոնց նկատմամբ ՊՆ-ն, ըստ անհրաժեշտության հատուկ վերաբերմունք է ցուցաբերում:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ Զու-ում ժարգոնային բառերի եւ բարբառների օգտագործումը գրական հայերենով փոխարինելու մասին իր ամանորյա ուղերձում արտահայտած մտքի վերաբերյալ հարցին եւ նշեց, որ դրան հասնելու համար սեփական օրինակով է ծառայում:

‘’Հոյակապ տիրապետելով Ղարաբաղի բարբառին՝  88 թվականից մինչեւ 2007 թվականը, երբ ես նշանակվեցի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ես ԶՈւ-երում խոսել եմ միայն գրական  լեզվով՝ քաջ գիտակցելով, որ միայն մայրենի լեզուն կբարձրացնի մեր զինվորների եւ սպաների եւ գիտելիքները, եւ մակարդակը”:

Նախարարը նշեց, որ ծառայության ընթացքում պետք է հետեւել, որպեսզի զինվորները խոսեն գրական հայերենով` զերծ մնալով մականուններից ու ժարգոնից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ