17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Որոշ տեղամասեր մնացել են առանց ՀԱԿ-ի և «Ժառանգության»

Ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները չեն կարող արգելել լրատվամիջոցների տեղաշարժը, չեն կարող դիտորդներին, վստահված անձանց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս հրավիրել ընտրատեղամասերից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը:

Վերջինս վստահեցրեց, որ նրանք ունեն լայն հնարավորություններ վերահսկելու քվեարկության ողջ ընթացքը, ծանոթանալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին:Նրա փոխանցմամբ` ԱԺ ներկայացված կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում:

ԱԺ-ում ներկայացված «Հայաստանի Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում, իսկ, ահա, «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովներում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ