14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ եւ Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատեցին

Հունվարի 17-ին կայացավ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը:

Նախարարները քննարկեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման եւ երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:

Նախարարները գոհունակությամբ վերահաստատեցին, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ