«Որ մարդիկ վերջապես խելքի գան». գեներալ Մանվելը քվեարկեց /վիդեո/
«Ակնկալիքները՝ ժողովրդից ու մեզանից ա կախված: Ակնկալիքն այն է, որ մեր ազգը լավ ազգ ա, լավ ժողովուրդ ա: Ակնկալիքն էն ա, որ մարդիկ վերջապես խելքի գան, քանի որ սա մեր հողն ա, մեր ջուրն ա, բոլորս պետք ա լինենք միասին: Անկախ նրանից, թե ո՞վ այս երկրի մեջ ինչ պարտականություն ունի, թող իր պարտականությունները կատարի»,-այսօր Էջմիածին քաղաքում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ Էջմիածին քաղաքի տարբեր տեղամասերում այսօր քաղաքացիական պարտքը կատարեցին ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: