24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր զրույցն անցավ այնպես, կարծես մենք մանկությունից ճանաչում էինք իրար. Բիձինա Իվանիշվի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու առաջին պաշտոնական այցը Հայաստան եւ հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ շատ ջերմ է անցել: Այսօր երկու երկրների վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նա շեշտեց, որ բարեկամ երկրում է գտնվում եւ շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար:

“Մեր զրույցն անցել է այնպես, կարծես մենք մանկությունից ճանաչում էինք իրար: Ես անփորձ քաղաքական գործիչ եմ,  բայց ոչ մի ծանրություն չզգացի այս հանդիպման ընթացքում’’,-նկատեց Վրաստանի վարչապետը:

Իվանիշվիլին ասաց, որ Տիգրան Սարգսյանի հետ խոսել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ եւ մի քանի որոշում ընդունել: Նրա խոսքով, որոշ հարցեր կան միայն, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Վրաստանի վարչապետը հույս հայտնեց, որ դրանց շուրջ եւս կոմպրոմիս կկայանա:

Վրաստանի վարչապետը նշեց, որ Վրաստանի նոր կառավարությունը մտադիր է  բարելավել հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ առաջին հերթին շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս շեշտեց, որ գորշծընկերոջ հետ առաջին հանդիպումը շատ ջերմ էր: ‘’Արձանագրեցինք, որ չկա հայ-վրացական հարաբերություներում որեւէ հարց, որն ի վիճակի չնք համատեղ քննարկումներում լուծել: Կա մեծ պոտենցիալ՝ երկու երկրների տենտեսական հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու’’,-նշեց Տիգրան Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով գործընկերոջը, որ նա բոլոր հարցերին դրական արձագանք տվեց:

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ձեւավորվելու են աշխատանքային խմբեր, որոնք կպատրաստեն հաջորդ հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի մակարդակով: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ Հայստանն ու Վրաստանտը  բոլոր ոլորտներում ունեն հեռուն գնացող ծրագրեր:

Այսօր երկու երկրների վարչապետները մշակույթի եւ մաքսային ոլորտում համագործակցության հուշագրեր են ստորագրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ