21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Օմբուդսմենը` Աշոտյանին

Որպես Օմբուդսմենի աշխատակազմի պաշտոնական արձագանք՝ վերջինիս գրասենյակը ներկայացնում է քաղաքացի Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան գրառումը` առանց որեւէ լրացուցիչ մեկնաբանության.

«Հիմա էլ Աշոտյանին անցնեմ, ինչքան ասում եմ չանդրադառնամ, չի լինում… չիջնելով իր մակարդակին բավականին քիչ կասեմ. Աշոտյանն անդրադառնալով ՄԻՊ-ի հրապարակմանը` սարսափելի պայմաններում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցին, ասում է.

«Այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության էր, և մենք գիտեինք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը», -ասել է Աշոտյանը: Իսկ որ գիտեք ու ոչ մի բան չեք անում, ավելի վատ:

Մենակ էսքանի համար կառաջարկեմ Աշոտյանին ընդամենը մեկ օր իր երեխաների հետ գնալ ու մնալ այս դպրոցում: Ինչ մնում է խարխլված հեղինակության վերականգնմանը, ապա, հավանաբար Աշոտյանի մոտ անցել է Բաղրամյան պողոտայի ազդեցությունը, ոչինչ, կարող է մեծ հաճույքով հետևել ՖԱՖ-ի հավաքներին ու հայերեն բացատրական բառարանում իր ազգանունը որպես նոր իմաստ արտահայտող բառ ավելացնել: Գոնե որպես ԿԳ նախարար էդքանը մնա իրենից»:

Հիշեցնենք, օմբուդսմեն-ԿԳ նախարար հեռահար լսմթոցները Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի վատթարագույն պայմանների շուրջ է, որի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մտահոգություն էր հայտնել:

Սրան հետևել էր Աշոտյանի պարզաբանումը. «Ժամանակին, երբ օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը: Եթե օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում, որ հանրապետությունում առկա են կարիքավոր դպրոցներ, ապա ցավում եմ դրա համար, քանի որ ՀՀ քաղաքացի լինելով` նա պարտավոր էր դրա մասին իմանալ ի սկզբանե:

Պարտադիր չէ լինել օմբուդսմեն` իմանալու համար, որ դպրոցներում խնդիր կա: Իսկ մասնագիտական աշխատանքի թերությունը նույնպես ակնհայտ էր: Իհարկե, այդ դպրոցը ԿԳՆ ենթականության է, և մենք գիտենք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը:

Հատկապես, եթե մասնագիտական առումով դիտարկեր և հասկանար, որ պետական գերատեսչությունների միջև պարտավորություններ կան կատարելու, ապա ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն: Շենք-շինությունների համար պատասխանատուն ընդհանուր առմամբ կառավարությունն է, սակայն գերատեսչական մասով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Նշեմ, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի Օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա:

Առհասարակ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում, որի ապացույցն է համընդհանուր ներառականության անցմանն ուղղված քաղաքականությունը, երեխայի կրթության աջակցության եռաստիճան` մանկավարժահոգեբանական համակարգի ներդրումը, առկա խնդիրների նկատմամբ բաց և թափանցիկ հանրային լայն քննարկումների իրականացումը» :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ