11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տարակուսելի չէ, որ այս տնտեսական քաղաքականությունը վարող կառավարությունը նման նախագիծ պետք է ներկայացներ. Նաիրա Զոհրաբյան

“Մեզ համար տարակուսելի չէ,  որ այս տնտեսական քաղաքականությունը վարող կառավարությունը նման նախագիծ պետք է ներկայացներ”,- ներկայացնելով ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը, “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի վերաբերյալ, հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը

Նա շեշտեց, որ մնում է իր պնդմանը, որ Հայաստանում խայտառակ գնաճ է, ինչը երեկ ֆինանսների նախարարը չընդունեց: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, բոլորս ապրում ենք ոչ թե վիրտուալ, այլ իրական Հայաստանում:

“Ես համաձայն եմ Ռուբեն Հակոբյանի տեսակետի հետ, որ մեզ կանգնեցնում եք բարոյական խնդրի առջեւ, որովհետեւ 2500 դրամը մարդկանց համար մի քանի հաց ավելի գնելու խնդիր է լուծում”,-ասաց նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, այսուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով բացասական վերաբերմունք ունի այս նախագծի վերաբերյալ, բայց իր դիրքորոշումը դեռ չի հստակեցրել:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ