48 ժամ թեկնածուներին
Հունվարի 8-ին կայացած Կենտրոնկան ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված եւ ընտրագրավը չվճարած թեկնածուներին տրամադրել 48 ժամ`շտկելու բացթողումը: Թեկնածուները մինչեւ հունվարի 10-ի ժամը 14:00-ը մուծված անդորրագրերը պիտի ներկայացնեն հանձնաժողով:
Հիշեցնենք, առաջադրված 15 թեկնածուներից գրավը չեն վճարել Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, ով չի աշխատում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, ԲՀԿ-ական Ռուբեն Լեւի Այվազյանը, ֆիզիկոս Մհեր Արամայիսի Հայրապետյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Սերգեյի Հարությունյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, “Քաշաթաղ” ՀԿ նախագահ Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը: