Քաղաքապետն ազատվում է անցանկալի կադրերից
Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը իր “անցանկալի” կադրերերց ազտավելու համար կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել քաղաքապետարանում: Նրա առաջին նշանակետը կրթության եւ մշակույթի բաժնի պետ Վարոս Սիմոնյանն է: Քաղաքապետը կասկածում է վերջինիս` քաղաքապետարանի տեղեկությունները դուրս տանելու մեջ:
Այդ իսկ պատճառով քաղաքապետը դիմել է ավագանուն` առաջարկելով այդ բաժինը լուծարել` միացնելով քաղաքապետարանի ընդհանուր բաժնին:
Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Աղասի Հակոբջանյանը հերքեց, որ պատրաստվում է աշխատանքից ազատել Սիմոնյանին: Այլ մանրամասներ նա չհաղորդեց` պատճառաբանելով, որ թաղման է մասնակցու, եւ ինքը կզանգահարի մեզ: Մինչեւ աշխատանքային օրվա վերջ այդպես էլ քաղաքապետը չարձագանքեց: Իսկ մշակույթի եւ կրթության բաժնի պետ Վարոս Սիմոնյանի հետ չհաջողվեց խոսել: Նա անհասանելի էր: