21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Չկապել Քոչարյանի անվան հետ. ԱԳՆ շենքը աճուրդի է դրվում /վիդեո/

”Ոչ մի անակնկալ չկա, ոչ մի արտառոց բան չկա, քանի որ այս ընթացքում ձևավորվել էր նաև հասարակական պահանջ, որպեսզի ոչ մի տեսակի մութ անկյուն չմնա գործարքի մեջ, ընդամենը որոշել ենք գնահատված արժեքի 100 տոկոսի չափով գույքը օտարել աճուրդի”,-այսօր կառավարության նիստից հետո ԱԳՆ շենքը դասական աճուրդով վաճառելո որոշման մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով` այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել աճուրդին և գնել շենքը, այդ թվում և ”Տանգո” ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը: 

Արման Սահակյանը վստահեցրեց, որ հասարակական պահանջի համար է, որ իրենք կայացրել են այս որոշումը: ”Տանգո” ընկերությունը չի հրաժարվել գույքը ձեռք բերելուց, մենք ”Տանգո ” ընկերության հետ կնքելու ենք նախնական պայմանագիր այն պայմանով, որ եթե աճուրդի ընթացքում ձևավորվի ավելի բարձր գին տվող գնորդ, պիտի օտարվի նրան”,-ընդգծեց Արման Սահակյանը:

Հարցին, թե որքան է պետության համար ցանկալի գինը, Սահակյանը պատասխանեց` ինչքան թանկ գին տվող լինի, այնքան լավ:

Կառավարության որոշմամբ մցույթն անցկացվելու է 3 ամսվա ընթացքում: Արման Սահակյանը խորհուրդ է տալիս նաև իրենց այս քայլը չկապել երկրորդ նախագահի անվան կամ էլ այլ քաղաքական գործընթացների հետ: ”Ես պարոն Էռնեկյանի բիզնեսը չեմ կապում քաղաքականության հետ, սա զուտ պետության շահերից բխող գործընթաց է”,-եզրափակեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ