21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԵՀ նախագահը ամփոփեց տարին

Տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ներկայացնելով հիմնադրամի 2012թ. աշխատանքները՝ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 160 ծրագիր։ Նախորդ տարի ծրագրերի թիվը 130 էր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգողը տեղեկացրեց, որ ծրագրերի շուրջ 85 տոկոսն իրականացվել է երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնակառավարվող մարմինների, ՀԿ-ների հետ համատեղ։

Կ. Ավագյանը, առանձնացնելով մի շարք միջոցառումներ, հատկապես շեշտադրեց կրթական ծրագրերը։ ՙՍոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ լինի երիտասարդների կրթություն ստանալու հարցում։ Այդ համատեքստում 2012թ. ՀՀ կառավարության աջակցությամբ հիմնադրամի կողմից 60 միլիոն դրամի շրջանակներում փոխհատուցվել է ՀՀ բուհերի մոտ 700 ուսանողների ուսման վարձը։ Բացի ՀՀ ուսանողներից, այս տարի 40 միլիոն դրամի շրջանակներում կփոխհատուցվեն նաև սիրիահայ ուսանողների ուսման վարձերը՚,- նշեց Կ. Ավագյանը։

Նա նաև առանձնացրեց ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագիրը, որի շրջանակներում հիմնադրամի միջոցով երիտասարդ գիտնականներին հատկացվել է 100 միլիոն դրամ։ 2012թ. ՀԵՀ-ի ծրագրերի շրջանակներում Հայաստան են այցելել Նոբելյան մրցանակակիրներ՝ դասախոսություններ կարդալով երիտասարդ մասնագետների համար։

2012թ. ընթացքում հիմնադրամը ՙՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի՚ հետ համատեղ իրականացրել է ՙՄիգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ ծրագիրը: ՀՀ բոլոր մարզերում և Երևանում տեղեկատվական-կրթական սեմինարներ, անհատական զրույցներ են կազմակերպվել մոտ 29000 միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում: Ծրագրի նպատակն էր բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը և կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում:

ՙՏարվա ընթացքում իրականացվել են բարզմաթիվ արյունատվական ակցիաներ՝ այդպիսով ոչ միայն օգնելով արյան բաղադրամասերի կարիք ունեցող մարդկանց, այլև հանրության մեջ սերմանելով դիմացինին օգնելու, կարեկցելու գաղափարը։ Բացի այդ, այս ակցիաների ընթացքում բժշկական հետազոտություն են անցել նաև դոնոր երիտասարդները։ Այդ բուժզննումների արդյունքում այն երիտասարդները, ում մոտ հայտնաբերվում են որոշակի առողջական խնդիրներ, անցնում են համապատասխան բուժում՚,- նշեց Կ. Ավագյանը։

Հիմնադրամի համակարգողն ընդգծեց նաև 2012թ. ՀՀ զինված ուժերում անցկացված բազմաբնույթ միջոցառումները. ՙԲանակում այսօր երիտասարդների ամենամեծ հատվածն է. այն ամենամեծ երիտասարդական կառույցն է, որտեղ մեր նախաձեռնությունները լինելու են շարունակական՚։

Ամփոփելով ՀԵՀ-ի 2012թ. աշխատանքները՝ Կ. Ավագյանը շեշտեց նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերը կյանքի են կոչվում հանրապետության նախագահի՝ պետական երիտասարդական քաղաքականությանը ցուցաբերած հատուկ ուշադրության արդյունքում։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ