22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խոսեք հարցի էությունից. Շարմազանովը Զուրաբյանին հորդորեց խորհրդարանը չսարքել ոչ կոռեկտ քննարկումների ամբիոն

Այսօր խորհրդարանում Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե նախատեսվող փոփոխությունները  նպատակ են հետապնդում  կուտակային հիմնադրամների կառավարման բիզնեսի մեջ ներգրավել այն անձանց, որոնք, ըստ Զուրաբյանի, ունեն հսկայական ֆինանսական հնարավորություններ եւ  հովանավորվում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից:

ՀԱԿ համակարգողն իր քաղաքական բնույթի ելույթում հայտարարեց. “Բնակչությունից վերցրած հսկայական միջոցները այսպիսով կընկնեն… անուններ ասեմ՝ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Տիգրան Սարգսյանի, Արմեն Գեւորգյանի հովանավորչությունը վայելողների ձեռքը: Կուտակային հիմնադրամների ստեղծման հետ կապված հարկերը ոչ թե կդառնան կապիտալի շուկայի եւ տնտեսության զարգացման խթանիչ, այլ մեր առանց այդ էլ սնանկացած ժողովրդի համար եռ, նաեւ մանր ու միջին բիզնեսի համար”:

Լեւոն Զուրաբյանի ելույթի ավարտին նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորին հորդորեց հարցին անդրադառնալ ըստ էության: ”Հարգելի խորհրդարան, մենք քննարկում ենք կոնկրետ հարց, եւ բոլոր պատգամավորներին առաջարկում եւ հորդորում եմ, որ խոսեն կոնկրետ հարցից, այլ ոչ թե իրականացնեն քաղաքական կանխատեսումներ եւ անհիմն կերպով մարդկանց անուններ տան: Պետք չէ խորհրադարանը սարքել ոչ կոռեկտ քննարկումների առարկա: Խնդրում եմ բոլորիդ խոսել կոնկրետ հարցի էությունից, այլ թե անհիմն մարդկանց անուն-ազգանուններ տալ”,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ