Վալերի Բուայեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հանդես է եկել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 13-ին նրա հայտարարությունը հրապարակվել է “Nouvelles d’Arménie” ամսագրի կայքում:
՞Ես 3 տեքստերը ներկայացրել եմ Ազգային ժողով՝ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը պաշտպանելու նպատակով: Դրանցից առաջինն իմ՝ 2011-ի հոտեմբերի 18-ին ներկայացրած օրինագիծն ՝է, որը նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք նրանց համար, ովքեր հրապարակայնորեն կխրախուսեն կամ կարդարացնեն ցեղասպանությունների փաստը:
Երկրորդ օրինագիծն այն տեսքով է, որով 2012-ի հունվարի 23-ին ընդունվել էր եւ փետրվարի 28-ին ենթարկվել սահմանադրական խորհրդի գրաքննությանը:
Երրորդը Սահմանադրական խորհրդի հրապարակային դիրքորոշման պատճառները հետաքննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու բանաձեւ եմ ներկայացրել՝ փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի օգնությամբ”:
Բուայեն հույս է հայտնել, որ այդ 3 տեքստերը իր գործին հաջողություն կբերեն՝ նշելով, որ իր նպատակն այն է, որ դրանք տեղ գտնեն յուրաքանչյուր ֆրանսիացու սրտում: Նա խնդրել է ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլինին կարճ ժամկետում ԱԺ օրակարգում ընդգրկել այդ 3 տեքստերը: