23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Գյուղնախարարությունը մտահոգ է

Գյուղական համայնքներում անասնաբույժների  առկայության խնդիրը լուծվել է, գրեթե յուրաքանչյուր համայնք իր անասնաբույժն ունի: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Այսօր 650 համայնքներում կան անասնաբույժներ, սակայն գյուղական համայնքներում պետք է լինեն նաև գյուղատնտեսներ: Այս խնդիրը, Պետրոսյանի խոսքով՝ նախարարության համար մտահոգիչ է:  Մասնագետ գյուղատնտեսների թվի պատճառով շատ գյուղեր չունեն գյուղատնտեսներ: Պետրոսյանը պատմեց, որ գյուղերում իրեն հանդիպել են երիտասարդներ, ովքեր ներկայացել են որպես գյուղատնտեսներ, սակայն նրանք այլ մասնագիտություն են ունեցել: Այս խնդրով Պետրոսյանի տեղեկացմամբ՝ զբաղվում է նախարարության Բուսասանիտարիայի ՊՈԱԿ-ը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները:

Կատարված աշխատանքների արդյունքում յուրաքանչյուր մարզում հիմա աշխատում են երկու-երեք գյուղատնտեսներ, կան մարզեր, որտեղ նրանց թիվը չորսից հինգն է:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ