25 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Եզդիները գործող նախագահին են քվեարկելու

Հայաստանի եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եզդիները քվեարկելու են գործող նախագահին:

“Եզդի համայնքը Հայաստանի իշխանությունների կողմը կլինի: Այդպես էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Դա բոլոր ազգային փոքրամասնությունների պարտքն է”, – ասաց  Ազիզ Թամոյանը:

Ըստ Թամոյանի, գործող նախագահի օրոք պետպատվերի շրջանակում եզդիական համայնքին տրվել են  դասագրքեր,  աջակցություն է ցուցաբերվել եզդիների  “Էզդիխանա” թերթին, Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում բացվել են եզդիագիտության բաժիններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ