27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհների մի մասում մերկասառույց է եւ բուք

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում:

Դժվարանցանելի է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի “Տառեր” կոչվող հատվածը, ինչպես նաև Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի և Երևան-Սևան ավտոճանապարհի 65-րդ կմ-ի հատվածները:

“Ման” մակնիշի ZHZ 519 պետհամարանիշի “Դաֆ” CBC 966 “Վոլվո” 133 ԼՍ 67 “Ման” XWX 037 մակնիշի բեռնատարները

Հրշեջ-փրկարարների կողմից Ծիլքար գյուղի հատվածում` ձնաբքից, երթևեկելի հատված են դուրս բերվել “Ֆորդ Տրանզիտ” և “Օպել” մակնիշների ավտոմեքենաներ, ինչպես նաև Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի “Տառեր” կոչվող հատվածից`  “Ման” ZHZ 519, “Դաֆ” CBC 966,  “Վոլվո” 133 ԼՍ 67 “Ման” XWX 037 մակնիշի պետհամարանիշերի բեռնատարները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ