02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը որոշեց խլել դափնիները. Հայոց աշխարհ

Չգիտես ինչու մեզ թվում էր, թե ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում նույնպես պետք է կրկներ ու եվրոպացի պաշտոնյաներին հավաստիացներ նույն բանը, ինչը լսում ենք նրանից արդեն կես տարի՝ ”Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց սրբորեն պահել-պահպանել ձեր հավատն ու վստահությունը”։ ”Այնինչ, պարզվում է, բացի դրանից ԲՀԿ առաջնորդը այլ մտքեր էլ կարող է արտահայտել, այն էլ՝ հրապարակավ։

Բրյուսելում Ծառուկյանի ունեցած հանդիպումների մասին ”Բարգավաճ Հայաստանի” տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է հետեւյալ հատվածը. ”Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում”։

Մինչեւ հիմա եվրոպաներում նման բովանդակությամբ հայտարարություններ անում էր բացառապես Զարուհի Փոստանջյանը։ Իսկ ահա Ծառուկյանը հանկարծ որոշեց տիկնոջ ”դափնիները” խլել նրա ձեռքից եւ ”զարմացնել” եվրոպացիներին”,- գրում է ”Հայոց աշխարհը”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ