28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նորաթուխ ԲՀԿ-ական Ուրիխանյանի հայտարարությունը Շարմազանովին զվարճացրել է

Այսօր ՀՀԿ-ը Գործադիր մարմնի նիստ էր հրավիրել: Մոտ երկու ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են դեկտեմբերին 15-ին կայանալիք ՀՀԿ արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Բացի դա ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ներկայացրել է Թուրքմենստան իր այցելության արդյունքները:  ‘’Քննարկումներ եղան նաև ապագա նախընտրական ծրագրի շուրջ’’,-ասաց Շարմազանովը:

Մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիախանյանի արած այն հայտարարությունը, որով նա զգուշացնում էր Շարմազանովին, որ իր արած յուրաքանչյուր հայտարարություն ուղղված է նաև միլիոնավոր մարդկանց` ԱԺ փոխնախագահն ասաց. ‘’Նախ այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնների և միլիոնավոր հայերի մասին, արդեն զվարճալի երևույթ է և ժպիտ առաջացնող: Եկրորդը` կարծում եմ` ինքը ոչ ճիշտ թեկնածու է ընտրել շանտաժով և սադրանքով խոսելու, եթե գոնե մի քիչ ուսումնասիրեր իմ կենսագրությունը, կգիտակցեր, որ անօգուտ զբաղմունքով է զբաղված: Երրորդը` վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր որ փաստերից զուրկ են’’: Շարմազանովը նկատեց, որ ինքը ոչ մի անգամ, ինչպես նաև այսօր վիրավորանքներով չի խոսել: ‘’Չորրորդը բարեկամական խորհուրդ կտամ հաճախակի կուռքեր փոխողին կուռքերի պաշտամունքով չզբաղվել’’,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ