24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի գիտությունն առաջ է անցել տնտեսությունից

 “Բյուջեից տարեկան 25 միլիոն դոլար է հատկացվում գիտության զարգացմանը, եւ այս միջոցներով կարելի է եռապատիկ, քառապատիկ ծրագրեր իրականացնել”,-նման տեսակետ ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) տնօրեն Հարություն Կարապետյանը Չնայած նա ղեկավարում է կառույցը, բայց առաջին ընդդիմախոսն է եւ համոզված է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի շարժվում:

Մասնավորապես, նրա կարծիքով՝  Հայաստանի գիտությունը հայաստանյան տնտեսությունից շատ առաջ է անցել: Հարկավոր է  տեխնոլոգիաների զարգացման առեւտրայնացման շարունակություն իրականացնել` ստեղծելով գիտական կազմակերպություններից այսպես կոչված փոքր կազմակերպություններ:

 

Ինչ վերաբերում է հիմադրամի գործունեությանը, ապա 15 տարվա մեջ ամենակարեւորն այն է, թե ինչպես է պետք փոքր գումարներով արդյունավետ աշխատել: Հիմնադրամը կանխել  է գիտական ներուժի քայքայումը, ստեղծել է  այլընտրանքային պայմաններ Հայաստանի մտավոր ներուժի մրցունակ հատվածի՝ գիտության ոլորտից արտահոսքը կանխելու համար եւ այլն: Ավելին, Հարություն Կարապետյանը առանձնացրեց 3 նախաձեռնություն, որոնք Հայաստանի պետական համակարգի համար զգալի նշանակություն ունեցան:

Այսպես,  ԳԱՏԱՀ-ի շնորհիվ կրիոգենիկ կենտրոնն է ստեղծվել 2003թ-ին, հետո կառուցվեց գիտական ցանցը, իսկ 2004-ին օպտիկամալուխային ցանց ներդրվեց Հայաստանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ