Քաղաքական մյուս ուժերը հաղթող թեկնածու չունեն
“Այսօր ՀՀԿ առաջնորդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում”,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` խոսելով ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես անդրադառնալով նախագահական ընտրություններին:
Վերջինս նշեց, նաեւ, որ քաղաքական մյուս ուժերը գիտակցում են, որ չունեն այնպիսի թեկնածու, որը կհաղթի գործող նախագահին: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ յուրաքանչյուր ոք կարող է փորձել իր ուժերը գալիք ընտրություններում:
“Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի առաջադրվել ՀՀ նախագահական ընտրություններում, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը”,- հայտարարեց Բադեյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի առաջադրվելու մասին հարցին:
Նախագահական ընտրություններից հետո կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մասին` Բադեյանն ասաց, որ Սարգսյանի իրավասությունների մեջ է մտնում փոխել կառավարության կազմը կամ չփոխել, եւ ինքը չի ցանկանում զբաղվել գուշակություններով: