28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Henaran.am-ը Թոխմախի Մհերին հանդիպեց ծեծված դերասանի մոտ /վիդեո/

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը /”Թոխմախ”-ի Մհեր/  այս պահին գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում` դերասան Սերգեյ Գրիգորյանի հիվանդասենյակն էր փնտրում: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց պատգամավորի հետ: Վերջինս հերքեց ուրը, որ դերասան Սերգեյ Գրիգորյանին ծեծի ենթարկելու միջադեպը կատարվել է իրեն պատկանող բենզալցակայանում:

‘’ Ես եղել եմ նախ բենզալցակայանում, հետո եկել հիվանդանոց: Ավելին` բենզալցակայանը չունի անվտանգության աշխատողներ: Ինքս էլ զարմացա, երբ կարդացի այդ լուրը’’,-ասաց պատգամավորը: Նա մեր թղթակցի ներկայությամբ այցելեց տուժած Սերգեյ Գրիգորյանին: Վերջինս էլ պատգամավորի հետ զրույցում զարմացավ, թե ինչու են առավոտվանից բոլորը հետաքրքրվում իրենով:

‘’Կարող ա՞ բոլոր հիվանդներով այսպես հետաքրքրվում են’’,-հարցրեց Սերգեյը: Նշենք, որ այժմ Սերգեյ Գրիգորյանը հարցաքննվում է:  

Հավելենք,  օրերս Էրեբունի վարչական շրջանում՝ բենզալցակայանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը: Այս մասին տեղեկացրել է Լուրեր.com-ը:

Ըստ կայքի աղբյուրների՝ վեճը ծագել է այն պատճառով, որ բենզալցակայանում հերթ է առաջացել, իսկ անվտանգության աշխատողները փորձել են շրջանցել հերթը: Սերգեյ Գրիգորյանը վերջիններիս ասել է, որ ինքն ուշանում է աշխատանքից: Դրանից հետո սկսել է ծեծկռտուքը:

Եղբայրներն այժմ ծանր վիճակում են, նրանք գտնվում են Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: Եվ չնայած ներկա պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն Սերգեյ Գրիգորյանը կորցրել է լսողությունը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ