22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանին այդ պաշտոնը չի խոստացվել /վիդեո/

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկվել է կուսակցության արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Համագումարը, ինչպես և հայտարարվել էր նախկինում, կկայանա դեկտեմբերի 15-ին: Օրակարգում՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցն է լինելու: Նիստի ընթացքում քննարկվել են այդ համագոմարի կազմակերպչական հարցերը, այդ պատճառով նիստը սովորականից երկար տևեց:

Նիստում անդրադարձ է եղել նաև մամուլում եղած տարբեր հրապարակումներին: ‘Մամուլում շրջանառվող լուրերը, որ իբր  ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացել, իրականությունից հեռու են’,-ասաց Շարմազանովը:

Խոսելով ՀԱԿ-ի մասին նա նշեց. ‘2008թ-ի և 2012թ-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի և նրա շարժման միջև սարեր-ձորերի տարբերություն կա: Սա ես չէ, որ պետք է ասեմ, այլ դուք  պետք է տեսնեք: Այն ժամանակվա Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջնորդներից մեկն էր, եթե ոչ հիմնական առաջնորդը: Այսօրվա ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը աստիճանաբար հայտնվում են լուսանցքում եւ սպասում  ինչ-որ ուժի քննարկումների: Կամ ինչպես ասում են վագոնը, որ գնում է ինչ-որ մեկի վագոնից կպնի, որ գնա: Այսինքն` ինքն ընդամենը կցորդ է դառնում’:

Տեսանյութը քիչ անց:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ