23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդունվի”. սենատոր Նատալի Գուլեն

Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն, ով հայտնի է թուրքերի եւ ադրբեջանցիների հետ մտերմությամբ, թուրքական  “Dogan” լրատվամիջոցին հայտնել է, որ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը եւ սոցիալիստները ճնշում են գործադրում սենատորների վրա` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման համար: Գուլենը համոզմունք է հայտնել, որ օրինագիծը կընդունվի:

Սենատորը նշել է, որ այն կարծիքը, թե օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, չի ազդի դրա անցկացման վրա:

Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հունվարի 23-ին այն քննարկման կներկայացվի Ֆրանսիայի Ազգային ժողովի Վերին պալատում` Սենատում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ