20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

“Kаждый думает по мере своей испорчинности”. Խաչիկ Գալստյանը հիշեց հայտնի արտահայտությունը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նախօրեին մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ինքը “նստել է”  Գագիկ Ծառուկյանի ականջին” եւ առաջ է մղում իր ուզած մարդկանց, հանգիստ է վերաբերվում:

“Նման տեղեկատվությանը ես հանգիստ եմ վերաբերում, քանի որ  լրագրողական եւ հրապարակային դաշտում գործող յուրաքանչյուր մարդ ինքը պետք է պատրաստ լինի նման կարգի ստահոդ տեղեկությունների շրջանառությանը:

Նման կարգի լուրերին կարող եմ պատասխանել միայն ռուսական հայտնի ասացվածքով`Kаждый думает по мере своей испорчинности”,-Henaran.am-ին այսօր ասել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:

Խաչիկ Գալստյանը հավաստիացրել է, որ ԲՀԿ-ի ներսում որեւէ խնդիր չկա. “ԲՀԿ-ն ամուր քաղաքական ուժ է եւ համախմբված է իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ