13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ս. Լավրովն անդրադարձել է Սոչիի հանդիպմանը /վիդեո/

Հունվարի 23-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության եկան ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի արագացման շուրջ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մեկնաբանությունն է արել հանդիպման արդյունքի վերաբերյալ, հաղորդում է “РИА Новости”-ն: “Կողմերը գիտակցում են, որ հետագա առաջընթացի համար, ինչը, բնականաբար, անհրաժեշտ է, պետք է հետ կանգնել ծայրահեղական դիրքորոշումներից:

Նրանք համաձայնել են գործընթացի արագացման ուղղությամբ աշխատել` հենվելով ընդհանուր սկզբունքների վրա, որից հետո դրա հիմքի վրա կանցնեն խաղաղ կարգավորման իրավաբանական կողմին”:

Նա նաեւ ավելացրել է, որ նախագահները կարծիքներ են փոխանակել լուրջ եւ բարդ թեմաների շուրջ, որի արդյունքում էլ որոշվել է, որ աշխատանքը պետք է շարունակել:

ՌԴ արտգործնախարարը նշել է նաեւ, որ Ռուսաստանը` որպես միջնորդ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի “եռյակի” անդամ, կշարունակի ջանքերը` կողմերի դիրքորոշումների ընդհանրացման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ