19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ում թեժանում են նախընտրական կրքերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, հաղթելով Հարավային Կարոլինա նահանգում անցկացրած նախնական ընտրություններում, հայտնել  է, որ արդեն պատրաստ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկումներին:

Հարավային Կարոլինան ԱՄՆ-ի ամենապահպանողական նահանգներից է: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ով հանրապետականների առաջատար թեկնածուն էր համարվում, այս անգամ զիջեց Գինգրիչին: 97 տոկոս ձայներից Գինգրիչը հավաքել էր 40 տոկոս, իսկ Ռոմնին` 28 տոկոս:

Գինգրիչը հայտնել է, որ պատրաստ է Օբամայի հետ քննարկել ցանկացած թեմա` կրոնականից մինչեւ տնտեսական եւ առողջապահական: Նա նկատել է, որ գալիք ընտրությունները շատ կարեւոր են, քանի որ Օբաման ավելի կամրապնդի իր դիրքերը, եթե նախագահ մնա, իսկ հանրապետականների խնդիրն է վերադարձնել այն Ամերիկան, որը հիմնված է Սահմանադրության եւ հիմնադիր-հայրերի խորհուրդների վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ