28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք անգամ միջազգային հարթակում 4 միլիոնանոց Հայաստանի կշիռը չունենք. Milliyet

Այս օրերին ողջ միջազգային մամուլը, ինչպես նաեւ թուրքական ԶԼՄ-ները հեղեղված են Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ մեկնաբանություններով:

Թուրքական էլեկտրոնային ԶԼՄ-ներն ու մամուլը չեն դադարում սպառնալիքների տեղտարափը Հայաստանի եւ Ֆրանսիայի հասցեին: Այս ամենի ֆոնին բավական ուշագրավ են հատուկենտ թուրք փորձագետների մեկնաբանությունները, որոնք “real politik”-ի տրամաբանությամբ իրական շեշտադրումներ են:

Ներկայացնում ենք թուրքական “Միլլիյեթ”-ի հոդվածագրի վերլուծությունը, որը փաստում է, որ Թուրքիայում զգացմունքային ջղաձիգ ներկապնակից դուրս կան նաեւ մտածող մտավորականներ, որոնց թիվը գնալով ավելանում է եւ շատ շուտով կարող է եղանակ փոխել:

Մելիհ Աշըք,  Միլլիյեթ, 24 հունվարի, 2012թ.

Հայոց ցեղասպանության պնդումների հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովից հետո անցավ նաև Սենատում… Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունումից հետո մենք բավականին ժամանակ ունեինք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Սակայն որևէ կանխարգելիչ միջոց չկարողացանք ձեռնարկել:

Հենց որ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները և Արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը, առաջ ընկնելով, հայտարարեցին որ նման բոյկոտները արդյունք չեն տալու և հանգստացրեցին Ֆրանսիային: Արտաքին գործերի նախարար Դավութօղլուի գիտակցված խոսքը, որ “Ֆրանսիան խայտառակություն է անում”, վարչապետ Էրդողանի “այլևս  Ֆրանսիա չեմ գնա” լուրջ սպառնաալիքները բավարար չէին  հակառակ կողմին համոզելու համար…

Իր ազգային բնազդները կորցրած մեր ազգն իր պատիվը նսեմացնելու վերաբերմունքի դիմաց չխիզախեց փոքր-ինչ վնասի գնալ…

Երբ, որ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, մի քիչ հոխորտացինք, հետո տեղի տվեցինք: Դրանով էլ չբավարարվեցինք. անցյալում մեզ մատերի վրա խաղացրած Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին Անկարա դեսպանների հավաքին հրավիրելով, նրան որպես պատվավոր հյուր  դիմավորեցինք:

Վերջին տարիներին, երբ օտար երկրները ցեղասպանության մասին որոշումներ ընդունեցին, մենք բավարարվեցինք փոքր մի քննադատական ուղերձ հղելով:

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը որքան Ֆրանսիայի, միևնույն ժամանակ նաև Հայաստանի հաղթանակն է: Քանի որ Սարկոզիին նման ուղու վրա դնողը ոչ միայն Ֆրանսիայի հայ ընտրազանգվածն է, այլ միևնույն ժամանակ Հայաստանը:Այդ իսկ պատճառով ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց: Գիտեն՝ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը:

Մենք անգամ միաջազգային հարթակում 4 միլիոնանոց Հայաստանի կշիռը չունենք: Ցավալի է, բայց իրական …

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ