19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՌԴ-ի հայերը հորդորում են իշխանություններին հետեւել Ֆրանսիայի օրինակին

Ռուսաստանի Դաշնության տարբեր մասերում շարունակվում է Պետդումա դիմում ներկայացնելու ստորագրությունների հավաքը:

Դիմումն իր մեջ ներառելու է  առաջարկ օրենսդիրներին` Հայոց ցեղասպանության եւ ֆաշիզմի հանցանքների  հերքումը քրեականացնող օրենք ընդունել: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, ավելացել է ակցիայի ոչ հայ աջակիցների թիվը:

Կազմակերպությունները, որոնք արդեն միացել էին ակցիային, Սոչիի հույների միությունն է, Կազակների Լազարեւյան տարածքային միությունը, ռուսական “Կրեմատորի” ռոք խումբը: Այժմ նրանց են միացել նաեւ կազակների եւս 3 միություն:

Ներկա պահին, ստորագրահավաքը ընթանում է ՌԴ-ի 32 շրջաններում եւ ՌԴ-ից դուրս եւս 2 երկրում:

Ստորագրահավաքին վերջին տվյալներով միացել են Ալթայի, Վոլոգդայի, Յարոսլավլի եւ Կեմերովոյի շրջանների հայերը:

Henaran.am-ին փոխանցում են ‘Երկրամաս’ թերքի տեղեկատվական կենտրոնից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ