02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանկապիղծին կվիրահատեն հունվարի 31-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Երեւանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը: Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է նաեւ հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

Վերջինս նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն այս պահին բավարար է. “Իր մոտ հաստ աղիքի քաղցկեղ է: 2010 թվականի սեպտեմբեր ամսին Միացյալ Նահանգներում հաստ աղիքի ուռուցքի համար իրեն վիրահատել են, այսինքն` ուռուցքը հեռացրել են, հետո աղիքը միացրել են իրար, հիմա նորից խնդիր կա:

Այսպես ասած` միջին ծանրության վիրահատություն է լինելու, եթե, իհարկե, ուրիշ խնդիրներ չառաջանան”: Բժիշկը նշել է, որ դեռեւս հետազոտում են Տեր-Պողոսյանին, իսկ եթե վիրահատության կարիք լինի, ապա կկատարվի հավանաբար հունվարի 31-ին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ