23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավանում հրաձգության թիմային առաջնություն կին մանկավարժների մասնակցությամբ

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների  նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ավանի տարածքային կազմակերպությունը հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների  70 ուսուցիչների և դաստիարակների մասնակցությամբ անցկացրել է երկօրյա հրաձգության թիմային առաջնություն: Մրցմանը մասնակցել են բացառապես կանայք:

‘Մեր նպատակն էր բանակի տարելիցի կապակցությամբ միջոցառումներին մասնակից դարձնել նաև կանանց, քանի որ հենց նրանք են զինվոր լույս աշխարհ բերում, սնում ու դաստիարակում’,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Նա նշեց, որ ՀՀԿ Ավանի տարածքային կառույցն այսօր զինվորների համար մշակութային միջոցառում է անցկացնելու ՊՆ կից մի գումարտակում:

‘Տոնի կապակցությամբ զինվորներին հանձնելու ենք դահլիճի ձայնային տեխնիկա` հետագա միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար’,- ասաց Մանվել Ջավադյանը:

Իսկ երեկ ՀՀԿ Երևանի Նոր Նորքի տարածքային կազմակերպությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպել էր տոնական համերգային ծրագիր` մշակույթի տան սաների մասնակցությամբ: Ինստիտուտի գրադարանին են նվիրել շուրջ 1500 կտոր գրականություն: Հանրապետական կուսակցության Ավան եւ Նոր Նորք տարածքային կազմակերպությունների կողմից ապագա սպաներին որպես նվեր հատկացվել է նոթբուք համակարգիչ եւ տեսաֆիլմերի դիտման համար մեծ էկրան:

Հայոց Բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նման նվեր են ստացել նաեւ Դավթաշենում գտնվող զորամասի զինվորները:Կուսակցության Դավթաշեն տարածքային կազմակերպության ներկայացուցիչներն  այցելել  են  զորամաս, շրջել ու ծանոթացել զինծառայողների առօրյային եւ ՀՀԿ տարածքային կազմակերպության անունից հանձնել նվերներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ