02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ականը հեռուստացո՞ւյց էր գողացել.Երկիր

“Երկիր” թերթի տեղեկություններով` օրերս հերթական  միջադեպն է տեղի ունեցել ոստիկանության եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության միջեւ: Ոստիկանները մտել են ԲՀԿ Բաղրամյանի տարածքային գրասենյակի ղեկավարի տուն եւ հայտարարել, թե այնտեղի հեռուստացույցը գողացված է: Հակառակն ապացուցելու համար տարածքային գրասենյակի ղեկավարից պահանջել են ցույց տալ հեռուստացույցի “փաստթաթղթերը”:

Հեռուստացույցը 5 տարի առաջ ենք գնել, փաստաթղթերը որտեղի՞ց գտնեմ”,-փորձել է արդարանալ տանտերը, սակայն անդրդվելի ոստիկանները նրան տարել են ոստիկանության բաժանմունք:

Փաստաթղթերը, բարեբախտաբար գտնվել են, իսկ գործին միջամտել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու հարթել խնդիրը: “Երկիր” թերթին չհաջողվեց Արամ Սաֆարյանից ճշտել իրողությունը, նա թերթի հեռախոսազանգերին չէր պատասխանում, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն այս պատմությունից անտեղյակ էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ