24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բենզինի թանկացման հավանականությունը մեծ է. ՛՛Ֆլեշ՛՛ ընկերություն

‘Բենզինի թանկացումները Հայաստանում հետևանք են միջազգային գների և ներքին հարկային դաշտի փոփոխության’,- այդ մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բենզինի խոշոր ներկրողներից մեկի՝ ‘Ֆլեշ’ ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը` մեկնաբանելով բենզինի շուկայում վերջին թանկացումները:

Նրա խոսքով` անցյալ տարվա կտրվածքով` բենզինը թանկացել է 20-25 տոկոսով, իսկ դեկտեմբեր ամսից մինչ հիմա աճ են արձանագրել նաև միջազգային գները:

Մուշեղ Էլչյանը կարծիք հայտեց, որ բենզինի գնի հետագա բարձրացման հավանականությունը մեծ է, քանի որ միջազգային գները դեռ աճելու են` պայմանավորված Իրանում և նրա շուրջ տիրող խմորումներով:

‘Իհարկե մեզ բացարձակ ձեռնտու չէ բենզինի գնի բարձրացումը: Մեքենաներն աստիճանաբար անցնում են բենզինից գազով աշխատելուն: 2011թ ավելի քիչ բենզին է ներկրվել Հայաստան, քան 2010թ-ին’,- ասաց ‘Ֆլեշ’ ընկերության փոխտնօրենը:

Իսկ ՏՄՊՊՀ-ն արդեն իսկ սկսել է մոնիտորինգը բենզինի շուկայում:

‘Առայժմ կոնկրետ գնահատականներ չենք կարող տալ խնդրի վերաբերյալ, քանի որ նման խոշոր շուկայում դժվար է 1-2 օրում ուսումնասիրություններ իրականացնել’,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը` հավելելով, որ հաշվի առնելով բենզինի շուկայի կարևորությունը հասարակության համար, ՏՄՊՊՀ նախագահը հրահանգել է հնարավորինս արագ իրականացնել ուսումնասիրությունները:

‘Բենզինի գների վրա ազդել է օրենսդրական փոփոխությունը, ըստ որի հունվարի 1-ից բենզին ներկրող ընկերությունները հարկման այլ դաշտ են անցել, հարկվում են այլ մեթոդներով ու ռեժիմով, բայց թե դա որքանով է համահունչ բենզինի գների բարձրացմանը, դեռ մնում է պարզել ու հրապարակել’,- նշեց Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ  ՏՄՊՊՀ թեժ գիծը բենզինի թանկացման վերաբերյալ քաղաքացիներից բողոքներ չի ստացել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ