ՀՀԿ-ի համագումարը` մարտի 10-ին
![](https://henaran.am/wp-content/uploads/հհկ.jpg)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարեց ՀՀԿ առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն ոորոշում ընդունեց կուսակացության 13-րդ համագումարը անց կացնել մարտի 10-ին: Քննարկվեցին նաեւ ներկուսակցական հարցեր:
Մեծամասնական եւ համամասնական ցուցակների հարցին անդրադարձ չի եղել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: