22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

83-ամյա տատիկին բռնաբարողին` հինգուկես տարի. Առավոտ

Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը , ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման:

Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը:

Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, լուսամուտը հրել-բացելու միջոցով մուտք է գործել Կողբի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկի հյուրասենյակ եւ շուրջ 3 ժամվա ընթացքում միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներ տալով, կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով հարվածներ հասցնելով` բռնաբարել է Ա. Անանյանին:

Որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել, որ Արեն Սարուխանյանը համանման հանցագործություն կատարելու համար, 2009թ. նոյեմբերի 26-ին դատապարտվել է 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա 2011թ. մայիսի 31-ի համաներումով ազատվել է պատժի հետագա կրումից, սակայն դատվածությունը չի մարվել:

Մինչ դատաքննությունը սկսվելը Արեն Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ