22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքացին կարող է կապվել առաջին դեմքի հետ. Կառավարությունը իրազեկման արշավ է սկսում

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հայտարարություններով եւ նշեց, որ այսօրվա նիստի օրակարգը հագեցած է լինելու:

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՀԲ-ի աջակցությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 1-ից եւ որի նպատակն է հանրությանն իրազեկել կառավարության իրականացրած բարեփոխումների վերաբերյալ:

Վարչապետը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի ՀՀ քաղաքացիների իրավունքներն իրացվեն ամբողջությամբ: “Մենք սկսել ենք լայնածավալ իրազեկման ակցիա:

ԶԼՄ-ները տեղեկացնելու են մեր քաղաքացիներին, թե ինչ նոր հնարավորություններ ենք մենք նրանց համար ստեղծել եւ ինչպես կարող են օգտվել դրանից”,-նշեց վարչապետն ու հայտարարեց, որ այս կամ այն ծառայություններից օգտվելիս խոչընդոտի հանդիպելու դեպքում քաղաքացին անհապաղ կարող է օգտվել թեժ հեռախոսագծից եւ կապվել տվյալ գերատեսչության ղեկավարի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ