Նախարարը չբացառեց իր ՛՛հանրապետականացումը՛՛ /վիդեո/
“Ես որեւէ կուսակցության անդամ չեմ այս պահին եւ որեւէ զարգացում այդ ուղղությամբ չեմ բացառում”,- այսօր Henaran.am –ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով վերջին օրերին մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե հնարավոր է շուտով անկուսակցական նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը “հանրապետականացվեն”:
Ի դեպ, նախարարն ասաց, որ մեր կողմից մեջբերված տերմինը շատ հավանեց: Միեւնույն ժամանակ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ինքն իրականացնում է ՀՀԿ եւ ՀՀ նախագահի, ինչպես նաեւ վարչապետի ծրագրերը: “Այս պոստը, ըստ տրամաբանության, “Հանրապետական” կուսակցության քվոտայով է,բայց ինքս կուսակցական չեմ”:
Henaran.am -ի հարցին, թե չբացառելն արդյո՞ ք նշանակում է, որ ֆինանսների նախարարը համապատասխան առաջարկության դեպքում կհամալրի ՀՀԿ-ի շարքերը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. ”Առաջարկի դեպքում կարող է անդամագրվեմ, կարող է չանդամագրվեմ, իսկ Դուք ինչպե՞ ս եք ուզում, որ լինի”: