22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտրությունները չեն խաթարի Հայաստանի տնտեսական զարգացումը. Վաչե Գաբրիելյան /վիդեո/

“Մեր առաջին ամսվա կատարողականը ավելի քան բավարար է: Ծրագրված գումարներն ամբողջովին կատարված են եւ որեւէ հիմք, որ մենք ունենք վտանգներ, այս պահին չկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2012 թ պետական բյուջեի կատարման հետ կապված ռիսկերի մասին հարցին, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Միեւնույն ժամանակ, նախարարը հիշեցրել է, որ այսօր ողջ աշխարհը “շունչը պահած” սպասում է եվրոպական զարգացումներին եւ նշել է, որ առկա են դրսից եկող մակրոտնտեսական ռիսկեր : “Եթե եվրոպական զարգացումներն ունենան վատ ընթացք, ապա դա հնարավոր է, որ ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի վրա, սակայն այժմ ապոկալիպտիկ զարգացումներ չեն սպասում“,-նշել է նա:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի տնտեսական զարգացումներին, որոնք եւս Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն ունեն,  Վաչե Գաբրիելյանն ասել է.”Այնտեղ եւս սպասվում է 4-4.5 տոկոսանոց աճ: Այդ տրամաբանության ներքո մենք էլ պետք է գնանք մեր բազային սցենարով”:

Ֆինանսների նախարարն ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված ներքին ռիսկեր, որոնք կարող են խաթարել երկրի տնտեսական աճը, չի տեսնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ