14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեփական երեխաներին խեղդամահ արած մոր դատը հետաձգվեց

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարանի Վեդիի նստավայրում սկսվեց  2011թ. սեպտեմբերի 6-ին իր մանկահասակ երեխաներին խեղդամահ արած Ոոզա Ալոյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ  Ալոյանի նկատմամբ խափանման միջոց Էր ընտրվել հարկադիր բուժումը “Նուբարաշեն” ՊՓԲԸ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում: Ըստ բժշկական եզրակացության, Ռոզան  անմեղսունակ է:

Նրա փաստաբան Լուիզա Հարությունյանը պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է անմեղսունակի վերաբերյալ գործը հասել դատարան` ասել է, որ  պատճառը դատախազության կողմից մեղադրանքի հաստատումն էր. “Նման դեպքերում մեղադրանքը չի հաստատվում, բայց, չգիտես ինչու, դատախազությունը Ալոյանի մեղադրական եզրակացությունն է կազմել եւ ուղարկել դատարան”,-ասել է փաստաբանը:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին դատարանից, դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստը հետաձգել է մինչեւ փետրվարի 8-ը: Դատարանը պետք է հարցաքննի որոշ վկաների, որոնք չէին ներկայացել նիստին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ